«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը հայտնել է, որ կուսակցությունն այսօր երեկոյան ժամը 18:30-ին լինելու է Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, գիտակցելով իր պատասխանատվությունը մեր պետականության առջև, այսօր երեկոյան` ժամը 18:30-ին, լինելու է այնտեղ, որտեղ Հանրապետությունն է, որտեղ հավաքականորեն պաշտպանվելու է Հայաստանի ժողովրդավարությունը, պետականությունը և Sահմանադրությունը։
Փառք Հայաստանին, փառք Հանրապետությանը»,- ասված է հայտարարության մեջ։