Կրեմլը գոհունակություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո «Իսկանդեր» համակարգերից հրթիռի արձակման հետ կապված իրավիճակի պարզաբանմամբ: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Շատ կարևոր է, որ այդ հարցում ճշմարտությունը վերականգնվեց»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Կրեմլը բավարարված է Երևանից հնչած հայտարարությամբ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եզրահանգել է, որ իրեն սխալ են զեկուցել «Իսկանդերի» հետ կապված հարցերը: