ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը՝ հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երկու ժամ:
Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց: