Ռուսաստանի Դաշնություն «Ճանապարհորդիր առանց Քովիդ-19»-ի բջջային հավելվածի միջոցով մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է մինչև 2021թ. ապրիլի 1-ը՝ համաձայն ՌԴ կառավարության 26 փետրվարի 2021թ. № 485-р կարգադրության։
Հիշեցնենք, որ օտարերկրացիների մուտքը ժամանակավորապես սահմանափակող ՌԴ կառավարության կարգադրության մեջ 26.01.2021թ. կատարված փոփոխության համաձայն, 2021թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ թույլատրվել էր Հայաստանի Հանրապետությունից և Բելառուսի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն մեկնող ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն՝ օդային հաղորդակցության ստորև նշված 20 սահմանային անցակետերով։ Անհրաժեշտ է ներկայացնել վավերական անձնագիր, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության հետազոտման բացասական արդյունքը, որը պետք է արտացոլվի «Путешествую без COVID-19»* բջջային հավելվածում։
* - բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։
-
Անապա (Վիտյազևո)
-
Վլադիվոստոկ (Կնևիչի)
-
Գրոզնիյ (Սևերնիյ)
-
Եկատերինբուրգ (Կոլցովո)
-
Ժուկովսկիյ
-
Կազան
-
Կալինինգրադ (Խրաբրովո)
-
Կրասնոդար (Պաշկովսկիյ)
-
Կրասնոյարսկ (Եմելյանովո)
-
Մոսկվա (Վնուկովո)
-
Մոսկվա (Դոմոդեդովո)
-
Մոսկվա (Շերեմետևո)
-
Նիժնեկամսկ (Բեգիշևո)
-
Նովոսիբիրսկ (Տոլմաչևո)
-
Դոնի Ռոստով (Պլատով)
-
Սամարա (Կուրումոչ)
-
Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո)
-
Սոչի
-
Ուֆա
-
Չկալովսկի