Մարտի 3-ին Մատենադարանում բացվելու է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդես։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։
Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ»,- գրել է Նաղդալյանը։