Մեկ տարի առաջ կորոնավիրուսը հասավ Հայաստան: Համաշխարհային պանդեմիայի պատճառ դարձած վարակը մեր երկրում արդեն 172 հազար մարդու օրգանիզմ է ներխուժել՝ հիմնովին փոխելով բոլորիս ապրելակերպը:
Մեկուսացում, կարանտին, սոցիալական հեռավորություն, դիմակներ, ախտահանիչ.... այս բառերն ու դրանց նկարագրած երևույթները մեկ տարի է մեր առօրյայի մասն են դարձել: Վարակի տարածման պիկերը Հայաստանում ամառվա կեսին էին ու պատերազմի օրերին: Ու թվում էր, թե նվազման միտում կա, բայց հնարավոր է նոր սրացում:
Վերջին 7 օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման 27 տոկոս աճ է արձանագրվել։ Մասնագետները կարծում են՝ քաղաքացիներն ու տնտեսվարողները թուլացրել են զգոնությունը: Ծանր ընթացքն ու մահացությունը նվազեցնելու նպատակով մարտից Հայաստանում պատվաստումներ կսկսեն։
Իսկ մեկ տարում որքան տուժեց տնտեսությունը կորոնավիրուսից՝ պարզել է Հերմինե Բաղդասարյանը: