Կիևի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը 4-րդ տեղն է թիմային հաշվարկում:
Կարեն Ասլանյանն ու Արթուր Ալեքսանյան վնասվածքի պատճառով չկարողացան շարունակել պայքարը:
Ազատ ոճի մեր ընտրանին 8-րդն է:
Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 530 ըմբիշ:
Նշենք՝ այսօր Դավիթ Օվասապյանը հավասար պայքարում զիջել է մրցակցին բրոնզե մեդալի համար պայքարում:
Սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը հաղթում էր 6:4, վերջին վարկյաններին մրցավարները նկատողություն են տվել մեր ըմբիշին՝ հաշիվը դարձնելով 6:6՝ հօգուտ ղրղզ ըմբիշի: Մեր մարզիչները բողոքարկել են որոշումը, բայց այն մնացել է անփոփոխ: 6:7 հաշվով Սլավիկը լքել է պայքարը:
Հովհաննես Մխիթարյանից 2 րոպե 2 վայրկյան է պահանջվել բրոնզե մեդալ նվաճելու համար:
Մաղաքյանը մեկ սփոփիչ գոտեմարտ հաղթելուց հետո պարտվել է Հունգարիայի ներկայացուցչին:
Գևորգ Ղարիբյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Հրաչյա Պողոսյանը ևս Կիևի մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել: