Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միանում է մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, հավատարիմ լինելով ժողովրդի իշխանության պահպանման և Սահմանադրության գերակայության սկզբունքներին, սատարելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կոչով միանում է մարտի 1-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին։
Սիրելի երևանցիներ, կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքին»,- ասված է հայտարարության մեջ։