Ինչից սկսեցին շաբաթվա բուռն զարգացումները: Հինգշաբթի ԶՈւ ԳՇ ղեկավարությունը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հեռանան, քանի որ իրենց համոզմամբ, վարչապետը և գործադիրի անդամներն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Առիթը՝ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից հեռացնելու վարչապետի որոշումն էր:
Բանակից հնչած հայտարարությունը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ որակեց ու հայտարարեց գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու որոշման մասին: Առաջարկը, սակայն, նախագահը չհաստատեց՝ հիմնավորելով, որ առերևույթ հակասահմանադրականության տարրեր կան: Վարչապետը հրամանագրի նախագիծը հետ ուղարկեց: Իրադարձությունների այս շղթայում անհանգիստ էին նաև մայրաքաղաքի փողոցները:
Շաբաթվա գլխավոր զարգացումները՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում: