Չնայած Ադրբեջանի 33 տարվա հայատյաց քաղաքականությանն ու վերջին պատերազմին, Արցախը չի հայաթափվի: Երկրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանվածներին Արցախի կառավարությունը տներ է առաջարկում հայկական այլ բնակավայրերում:
Հայրենի տնից բռնի տեղահանված արցախցիներին այս փուլում կտեղավորեն ավելի քան 50 գյուղ ու քաղաքում կառուցվող 600 տանը: Տան լույսը նորից վառած արցախցիների հյուրը Մայա Խաչատրյանն է եղել: