Ադրբեջանական հայատյացությունը 33 տարի առաջ վերածվեց խաղաղ բնակչությանը դաժանաբար սպանելու մոլուցքի: 1988-ի այս օրերին Սումգայիթում սպանդ էր, նպատակը՝ այդպիսով լռեցնել Արցախի հայերի ինքնորոշման ձայնը:
Եթե Արցախը չանկախանար, տեղի հայերը կարժանանային նույն ճակատագրին, վստահեցնում են հադրութցիները ու հիշեցնում վերջին պատերազմը:
Այսօր նրանք Ծիծեռնակաբերդի բարձունքում էին, Սումգայիթի զոհերի հիշատակի խաչքարի մոտ: Նրանց հետ էր նաև արցախցի Լիլիթ Դանիելյանը: