Դուք գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկությամբ հանդես եկավ՝ աշխատանքից ազատել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Դա մի մարդուն աշխատանքից հանելու հարց չէր, դա ուղղված էր ամբողջ բանակի դեմ: Օրենքով՝ հարցի լուծումն անցավ նախագահին: Ինքը կարող էր ստորագրել, որը կնշանակեր՝ հաստատում է հարվածը բանակի դեմ, ինքը կարող էր չստորագրել: Կար միայն մեկ ճանապարհ բանակը պաշտպանելու՝ հետ ուղարկել առարկություններով: Այս մասին հանրահավաքում հայտարարեց Վազգեն Մանուկյանը:
Մանուկյանը բացատրեց՝ ինչ է լինելու սրանից հետո:
«Օրենքը ասում է՝ վարչապետը 5 օրվա ընթացքում իրավունք ունի նորից միջնորդելու, որից հետո հանրապետության նախագահը ունի ևս երեք օր՝ որոշում ընդունելու՝ կա՛մ ուղարկել Սահմանադրական դատարան, կա՛մ համաձայնել այդ որոշման հետ»,- բացատրեց Մանուկյանը:
Նա նաև հայտնեց, որ երկուշաբթի օրը՝ ժ. 16.00-ին, տեղի կունենա հանրահավաք: