Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո մահացել է առնվազն 16 մարդ՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ուսումնասիրվել է պատվաստումներից հետո ենթադրյալ բացասական հետևանքների 364 դեպք, որոնցից 199-ը կապված են Pfizer պատվաստանյութի, 154-ը՝ Moderna-ի հետ: Դրանցից 95-ը լուրջ բացասական հետևանքներ են ունեցել, այդ թվում՝ գրանցվել է 4 անաֆիլակտիկ շոկ և 16 մահ:
Նշվում է, որ մահերը գրանցվել են պատվաստումներից հետո տարբեր ժամանակահատվածներում:
Շվեյցարիայում համընդհանուր պատվաստումները սկսվել են տարեվերջին: