Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում սենսացիաների պակաս չկար: Առաջատար Հովհաննես Գաբուզյանն անակնկալ պարտություն կրեց հետնապահ Լևոն Բաբուջյանից:
Գաբուզյանի այս սայթաքումից չկարողացավ օգտվել երկրորդ հորիզոնականում գտնվող Արման Փաշիկյանը: Վերջինս ևս պարտվեց. Մրցակիցը Ռոբերտ Հովհաննիսյանն էր: Առաջատարների սայթաքումից օգտվեց ու Փաշիկյանին հավասարվեց Սամվել Տեր-Սահակյանը՝ միավորը կիսելով Մամիկոն Ղարիբյանի հետ:
Ոչ-ոքի գրանցվեց նաև Մանուել Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան պարտիայում: Շանթ Սարգսյանը հաղթեց Տիգրան Հարությունյանին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Զավեն Անդրիասյանին:
Վաղը կայանալիք վերջին տիրում 7.5 միավոր ունեցող Գաբուզյանը սևերով կմրցի Տիգրան Պետրոսյանի, Փաշիկյանը՝ Հայկ Մարտիրոսյանի, իսկ Տեր-Սահակյանը՝ Մամիկոն Ղարիբյանի հետ: