Փետրվարի 25-ից 26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ,
Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2 հա, Հայանիստ գյուղում՝ 6 հա, Ազատավան գյուղում՝ 400 քմ,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 700 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8,2 հա։