Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ փոխադարձ հասկացողության և վստահության կոչ անելով:
«Հայաստանը կգտնվի անդունդի եզրին։ Երկրեն ներս տիրող քաոսային վիճակը հետզհետե կխորանա։ Քաոսը աղբյուր է աննախատեսելի հետևանքներու։ Զգո՜ւյշ...։ Հայրենիքի փրկությունը կպահանջե զիջում բոլորին կողմե, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն ու վստահություն։ Այս գիտակցությամբ հարկ է գործել, կրնա վաղը ո՜ւշ ըլլալ...»,- գրել է Արամ Ա-ն: