Եթե օրենքը թույլ տա, ապա Իրանը հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աքբար Սալեհին՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանը չի փոխի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը և կարող է նախաձեռնել ուրանի հարստացում մինչև 60 տոկոս՝ երկրի ներքին կարիքները հոգալու համար:
2018-ի մայիսին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո պաշտոնական Թեհրանը սկսել էր հինգ փուլով դադարեցնել համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների կատարումը: Իսկ վերջերս Իրանը կամավոր վերջնականապես կասեցրել է իր պարտավորությունների իրականացումը: