Սիրիայի արևելյան շրջաններում իրանամետ զինված խմբավորումների դեմ Միացյալ Նահանգների օդուժի ավիահարվածները քաջալերում են տարածաշրջանում գործող ահաբեկիչներին: Այսօր այս մասին հայտարարել է Իրանի անվտանգության գծով բարձրաստիճան ղեկավար Ալի Շամխանին՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Պաշտոնական Վաշինգտոնի հավաստմամբ՝ Իրաքի սահմանագծին իրականացված օդային գրոհները պատասխան քայլն են Իրաքում ամերիկյան օբյեկտների հրթիռակոծություններին:
Իրանցի բարձրաստիճան ղեկավարի հավաստմամբ՝ Միացյալ Նահանգները վերջին գործողություններով նպաստել է «Իսլամական պետության» ահաբեկիչների ակտիվությանը տարածաշրջանում: