Երևանի «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ:
Ավետիսյանը Հայաստանի հավաքականի անդամ է, նախկինում հանդես է եկել «Ուրարտու», «Փյունիկ» և «Արարատ Արմենիա» ակումբներում, իսկ վերջին թիմը ղազախական «Տոբոլն» է»,- հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: