Փետրվարի 26-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3124 քաղաքացու հետազոտություն, որից 501-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2385 դեպք: Կատարվել է 20572 թեստավորում:
Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: