ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթը, որն ուղղված է կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելուն: Այս մասին տեղեկացնում է France24-ը:
Համավարակից տուժած քաղաքացիներին, ձեռնարկություններին, նահանգներին ու քաղաքներին տրվելիք ֆինանսական աջակցության փաթեթի օրինագիծն ընդունվել է ձայների 219:212 հարաբերակցությամբ:
Հանրապետականները հայտարարել են, որ օրինագիծը չափազանց թանկ է: Փաստաթուղթն այժմ պետք է քվեարկության դրվի ԱՄՆ Սենատում: