ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության 82 մմ ականանետները և ականները։
«Կիրառվում է խրամուղիներում, լեռնահովիտներում տեղակայված հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները խոցելու նպատակով:
Կրակի առավելագույն հեռավորությունը՝ 3040 մ»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ: