Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-15 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ն սպասվում են տեղումներ։