ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան`
Տիգրան Մխիթարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ: