Այսօր կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը, Վահե Գևորկյանցը և Սամվել Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովից:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամների երկու թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողներին:
Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Վահրամ Մարտիրոսյանին և Վահագն Թևոսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով՝ որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:
Հիշեցնենք, որ հայտատուները թվով չորսն էին՝ Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը և Գագիկ Գինոսյանը: