Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի մասնակիցներն ավարտեցին մրցապայքարը:
Վերջին՝ 9-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին և, շրջանցելով Մարիա Գևորգյանին, 6.5 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն:
Վերջին տուրից առաջ առաջին տեղում գտնվող Մարիա Գևորգյանը սպիտակներով անսպասելի պարտություն կրեց Սիրանուշ Ղուկասյանից և 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը: Երկրորդ տեղը գրաված Մարիամ Մկրտչյանը ևս հավաքեց 6 միավոր:
4-10 տեղերն զբաղեցին հետևյալ շախմատիստուհիները՝ Սիրանուշ Ղուկասյան՝ 5, Աստղիկ Հակոբյան՝ 4,5, Վերոնիկա Խաչատրյան՝ 4.5, Նարե Առաքելյան՝ 4, Մարիամ Ավետիսյան՝ 3,5, Աննա Խաչատրյան՝ 3, Արփինե Գրիգորյան՝ 2 միավոր։