Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: