Փետրվարի 27-28-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-3-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-15 աստիճանով, մարտի 1-3-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։