Հայաստանում ռազմական դրությունը պայմանավորված էր միայն պատերազմով և ոչ թե ներքին անվտանգությամբ,- բանակի քաղաքականացման վտանգների մասին խոսելիս հայտարարել է անվտանգության ոլորտի բարեփոխումների միջազգային փորձագետ Սոսի Թաթիկյանը: Նա նշել է, որ բանակը միայն ծայրահեղ դեպքերում կարող է զբաղվել ներքին անվտանգության հարցերով, և Հայաստանում այս պահին նման անհրաժեշտություն չկա: Ըստ փորձագետի՝ նման անհրաժեշտություն չի եղել նաև 2008-ի մարտի 1-ին:
«Մարտի 1-ին դա գաղտնի հրամանով է եղել, Անվտանգության խորհուրդ կարծես չի հրավիրվել, ԱԺ նիստ էլ կարծես թե այդպես էլ չի հրավիրվել: Դրա հետ կապված՝ կան հակասական տեղեկություններ, ինչ-որ մի շարք պատգամավորներ պարզապես ստորագրել են: Հետևաբար, Մարտի 1-ի դեպքը եղել է այդ նորմերի շատ կոպիտ ոտնահարում: Զենք չի կիրառվել, և ցույցերը եղել են խաղաղ: Եթե ցուցարարները զենք կիրառեին, դա կարելի էր ինչ-որ կետում հասկանալ»,- ասել է Թաթիկյանը: