Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ասուլիսի ժամանակ IRNA պետական գործակալության իրանցի լրագրողն անակնկալի է բերել նրան՝ հարցնելով Արցախի դեմ պատերազմում ահաբեկիչների մասնակցության մասին՝ տեղեկացնում է infoteka24-ն:
Չնայած Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունը հաստատող ապացույցներին, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարների կողմից այդ փաստի հաստատմանն ու ահաբեկիչների վկայություններին, Ալիևը շարունակել է հերքել ահաբեկիչների ներկայության փաստը:
«Ոչ մի ապացույց չկա, որ այստեղ ահաբեկիչներ են եղել: Դուք չկարողացաք ներկայացնել որոշակի փաստաթղթեր: Դրա համար ոչ մի ապացույց չկա: Ցավալի է, որ բարեկամ երկրի լրագրողը նման հարց է տալիս»,- ասել է Ալիևը: