Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին մասնակցող քաղաքացիները ԱԺ շենքից երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ պետք է պահանջեն, որպեսզի Արմեն Սարգսյանը օրենքի շրջանակում առարկություն ներկայացնի Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու միջնորդությանը և այն ներկայացնի Սահմանադրական դատարան:
Նախագահի նստավայրի մոտ ընդդիմության առաջնորդներին մոտեցավ նախագահի ներկայացուցիչը, որը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը ընդդիմության պատվիրակությանը կընդունի ժամը 15:40-ին:
Իսկ մինչև հանդիպումը ընդդիմության կողմնակիցները շարունակում են երթը: