«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներից Վազգեն Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները:
«Խնդրեցինք, որ որպես Սահմանադրության երաշխավոր՝ իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված այս արտառոց և աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, բոլորը առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ:
Նախագահը դեռևս շարունակում է հանդիպումների շարքը: Այդ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի մոտեցումը»,- ասել է Վանեցյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահը որևէ ազդակ չի տվել, լսել է իրենց և ասել, որ իր լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի: