Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 26-ին Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկվել են շրջանի տեղահանված բնակչության սոցիալական խնդիրները, դրանց լուծմանն ուղղված պետական և բարեգործական աջակցության ծրագրերը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բարձրացված խնդիրները հնարավորինս ողջամիտ ժամկետներում լուծելու համար ԱՀ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: