Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Ազգային ժողով մուտք գործելիս Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների կողմից բռնության է ենթարկվել:
Ցույցի մասնակիցներից մեկը նկատելով նրան սկսել է հայհոյել և վիրավորանքներ հնչեցնել իր և իր գործընկերների հասցեին, ապա հարվածել պատգամավորին:
«Լուրերի» հետ զրույցում Ասլանյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
«Ես փորձեցի զուտ մարդկային տեսակետով ասել, որ քեզ կոռեկտ պահիր, և նա իր մեջ հավաքած կեղտը միանգամից շուռ տվեց ինձ վրա և սկսեց հայհոյել, և երբ փորձեցի ասել, որ դա ճիշտ չէ, ինքը հասցրեց հարվածել»: Կարծում եմ՝ նման մարդիկ պետք է պատժվեն,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք՝ Արցախյան երեք պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանը մանդատը ստացել է ընդամենը երկու ամիս առաջ:
Հիշեցնենք՝ Արցախյան երեք պատերազմի մասնակից Հակոբ Ասլանյանը մանդատը ստացել է ընդամենը երկու ամիս առաջ: