ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Արցախի շուրջ իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մենք այսօր ձեզ հետ կքննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրավիճակը: Կցանկանայի լսել ձեր գնահատականները, թե ինչպես են աշխատում մեր խաղաղապահները, ԱԻՆ ուժերը, սահմանապահները, և ինչպես է այդ ուղղությամբ ընթանում համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ»,- ասել է ՌԴ նախագահը: