Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2020 թվականին, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, մարտից մինչև սեպտեմբերի 11-ը ներառյալ, տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացրել է 22 520 մշտադիտարկում։
Պարետի որոշմամբ ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն։
Կարանտինի ժամանակահատվածում՝ 2020 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, իրականացրել է 10 330 ստուգայց, որի ընթացքում բացահայտվել է 1 411 խախտում, նշանակվել է 516 նախազգուշացում, տուգանվել՝ 8 տնտեսվարող սուբյեկտ։
Միջոցառումներն ըստ ոլորտների՝
- Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ՝
• 8 712 մշտադիտարկում.
• 6 212 ստուգայց։
- Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ՝
• 9 399 մշտադիտարկում.
• 2 358 ստուգայց։
- Դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտ՝
• 3 087 մշտադիտարկում.
• 1 448 ստուգայց։
- Բժշկական օգնության և սպասարկման ոլորտ՝
• 1322 մշտադիտարկում.
• 312 ստուգայց։