Շուրջ 5800 քաղաքացի 2020 թվականի ընթացքում ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց մոտ 1,2 մլրդ դրամի չափով փոխհատուցում է ստացել։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նշենք, որ 2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։