Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եղվարդ խոշորացված համայնքում, քննարկվել են իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքները:
«Համայնքում անցած տարի իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 147 միլիոն դրամ արժողությամբ: Ծրագրերից մեկը՝ Եղվարդ քաղաքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը, ավարտված է, սուբվենցիոն մյուս 4 ծրագրերի՝ Զովունու կոյուղու կոլեկտրի կառուցման, Արագյուղի մշակույթի տան վերանորոգման, Բուժականի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Եղվարդում հանգստի գոտու կառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։
Հորդորել եմ խստորեն հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի դրանք իրականացվեն պատշաճ և սահմանված ժամկետներում:
Համայնքի կողմից ընթացիկ տարում ևս 5 սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել:
Քննարկել ենք նաև կրթությանը, համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտի, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների առկա վիճակին, տրանսպորտին և այլ խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Ներկայացվել են առկա բացերն ու նշվել դրանց լուծմանն ուղղված քայլերը»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը: