Փետրվարի 25-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 362 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 269800 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 22501 թեստավորում, որից 13718-ը՝ հակամարմինների, 8783-ը՝ ՊՇՌ թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 470 պացիենտ: Երկրում վարակը հաղթահարել է 263727 մարդ:
Մեկ օրում մահացել է ևս 12 մարդ, մահերի ընդհանուր թիվը 3475 է: