Վրաստանի ընդդիմադիր ուժերը և համակիրները պատրաստվում են անդադար բողոքի ակցիաներ սկսել՝ խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգի Ուգուլավան՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Վաղվա ակցիան հանդիսանում է անդադար բողոքի ակցիայի սկիզբը: Այն առաջին հերթին վերաբերում է քաղբանտարկյալներին, արտահերթ ընտրություններին»,- լրագրողներին ասել է Ուգուլավան:
Ընդդիմադիր կուսակցության ղեկավարի հավաստմամբ՝ ակցիայի ժամանակ վրաններ կտեղադրվեն: Բողոքի ցույցերը կանցկացվեն ամբողջ երկրում՝ տարբեր գերատեսչությունների շենքերի դիմաց: