Կրեմլում մտահոգությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն կարծում են, որ դա երկրի ներքին գործն է, որը Ռուսաստանի կարևոր և մերձավոր դաշնակիցն է Կովկասում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Կարծում ենք, որ դա բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործն է»,- հայտարարել է Պեսկովը:
Հայաստանյան իրադարձություններին անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ-ը: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ դա հանրապետության ներքին գործն է: