Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը չեղարկել է համավարակի ժամանակահատվածում որոշ ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելելու երկրի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի որոշումը: Այս մասին տեղեկացնում է France24-ը:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ գարնանը դադարեցրել էր գրին քարտի տրամադրումը մինչև 2020-ի վերջ, որով ցանկացել էր պաշտպանել կորոնավիրուսի հետևանքով կաթվածահար եղած աշխատաշուկան:
Դոնալդ Թրամփն իր որոշումը դեկտեմբերի 31-ին երկարաձգել էր մինչև մարտի վերջ:
ԱՄՆ նախկին ղեկավարը ներգաղթյալներին դիտարկում էր որպես լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի աշխատաշուկայի համար, հետևաբար արգելել էր նրանց մուտքը ԱՄՆ:
Բայդենը հայտարարել է, որ ներգաղթյալների առջև ԱՄՆ-ի դռները փակելը չի բխում երկրի շահերից: