Չինաստանը հաղթահարել է երկրում ծայրահեղ աղքատությունը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը՝ աղքատության դեմ պայքարում հաջողություններին նվիրված հանդիպմանը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ վերջին ութ տարվա ընթացքում հաջողվել է ծայրահեղ աղքատությունից դուրս բերել 98.99 մլն գյուղաբնակի, աղքատ բնակավայրերի ցուցակից դուրս են եկել 832 շրջան և 128 հազար գյուղ: Նման հաջողության հասնելու համար Չինաստանի իշխանությունները ծախսել են 246 մլրդ դոլար:
1970-ականների վերջից Չինաստանում աղքատությունը հաղթահարել է 770 մլն մարդ: