Հանրապետության տարածքում՝ փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-15 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ը սպասվում են տեղումներ։