ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին. ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պատրաստել է բոլոր փաստաթղթերը:
Նրա խոսքով՝ այդ որոշումներին հետևել է ԳՇ հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իր հրաժարականը:
Վարչապետը զինվորներին կոչ արեց իրականացնել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում չկորցնել զգոնությունը:
«Անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով»,- հայտարարեց Փաշինյանը: