ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով խստագույնս պահպանել հասարակական կարգը:
«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»,- նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: