Իրանում ստեղծվել է նոր հեռահար հարձակողական ԱԹՍ: Երկրում ստեղծված առաջին մեծ կմախքով (ֆյուզելյաժ) անօդաչու թռչող սարքի հեռահարությունը հասցվել է 3000 կմ-ի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության օդուժի հրամանատարը՝ փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը:
Իրանցի գեներալ Ազիզ Նասիրզադեն այցելել է իրանական մեծ ԱԹՍ-ների արտադրության գործարան:
Նրա խոսքով՝ Kaman-22 հարձակողական ԱԹՍ-ն առաջին մեծ կմախքով անօդաչու թռչող սարքն է, որը ստեղծել են տեղացի մասնագետները:
Նոր ԱԹՍ-ն կարող է օդում գտնվել 24 ժամ:
Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը չի երկմտի իր ռազմական ուժը հզորացնելու գործում: Դա վերաբերում է նաև հրթիռային հզորացմանը, ինչն իրականացվում է պաշտպանական նպատակներով: