Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ են զգոնություն և համերաշխություն»,- գրել է Արման Թաթոյանը: