Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական ընտրական մրցաշարը կանցկացվի հունիսի 4-8-ը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ մրցավայրը հայտնի կդառնա մինչև մարտի 1-ը: Հնարավոր է՝ այն տեղի ունենա սկանդինավյան կամ բալթյան երկրներից մեկում:
Համաշխարհային ընտրական մրցաշարը չի կայանա: Այս դեպքում որակավորումը որոշվելու է դասակարգման աղյուսակի գործակիցներով: Մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար հաշվի կառնվեն նախորդ Օլիմպիական խաղերի, եվրոպական և համաշխարհային մրցաշարերի արդյունքները:
Հավելենք, որ Լոնդոնում անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով դադարեցված Եվրոպայի ընտրական՝ վարկանշային մրցաշարում մեր թիմի հաշվին, այնուամենայնիվ, հաջողվեց գրանցել մեկ Օլիմպիական ուղեգիր: Այդ պատվին արժանացավ կիսաեզրափակիչ մտած Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):