Արցախի ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի:
«2021 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ նախաձեռնողների սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով: (Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան)
Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող՝ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: (Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան)»,- տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: